«ՄԻՊ լինելը պարզապես աշխատանք չէ, այլ կենսակերպ». Անահիտ Մանասյան
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի ապրիլի 12-ին Անահիտ Մանասյանը ստանձնել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։
«Ինձ համար Մարդու իրավունքների պաշտպան լինելը պարզապես աշխատանք չէ, այլ կենսակերպ:
Լինել Պաշտպան՝ նշանակում է լինել հոգատար, մարդասեր, կարեկից, ապրումակցող և պրոֆեսիոնալ, և այդ ամենն իրականացնել ոչ թե որպես հերոս երևալու ձգտումով, այլ վերը նշված պաճառները նկատի ունենալով»,- նշել է նա: