Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանի աշխատանքին
Նախարար Գևորգ Պապոյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ապրիլի 11-ին այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։
Այս մասին հայտնում են նախարարությունից՝ նշելով, որ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանի տարածքով, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին։
Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Ընկերության տնօրենին ներկայացվել են պետական աջակցության այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի բարձրացնել ընկերության արտադրողականությունն ու մրցունակությունը։ Անդրադարձ է կատարվել նաև երրորդ երկրներ արտահանելու նպատակով արտոնյալ ռեժիմների ձևավորման հնարավորություններին։
Ներկայումս էկոնոմիկայի նախարարությունն ընկերության հետ համատեղ մշակում է նոր սխեմաներ ընկերության արտադրանքի շուկաների դիվերսիֆիկացման և այլընտրանքային շուկաներում իրացնելու ուղղությամբ։