Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և մեր երկում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի:
Կողմերը խոսել են խորհրդարանական հարաբերություններից, կարևորել համանման հանձնաժողովների միջև փոխգործակցության խորացումը:
Քննարկվել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր: