Իսրայելը պատրաստ է պատասխանել ցանկացած հարվածի. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, այցելելով F-15 կործանիչների ավիաբազա, ակնհայտորեն ակնարկել է Իրանին՝ հայտարարելով որ ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը հարված կհասցնի:
«Մենք բարդ ժամանակներ ենք ապրում։ Մենք գտնվում ենք Գազայի հատվածում, որտեղ մարտերը շարունակվում են ամբողջ թափով։ Բացի այդ, մենք շարունակում ենք մեր պատանդներին վերադարձնելու անխոնջ ջանքերը, բայց նաև պատրաստվում ենք մարտահրավերների այլ ճակատներում», - ասել է Նեթանյահուն F-15-ի օդաչուներին: Իսրայելական F-15 կործանիչների տորմիղը ռազմաօդային ուժերի հիմնական զենքն է երկար հեռավորությունների վրա հարվածներ հասցնելու համար: