Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ համայնքի ներկայիս իրավիճակին և խնդիրներին:
Քննարկվել է նաև համայնքի մասնակցության հնարավորությունները գրասենյակի կողմից այս տարվա սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: