«Իսրայելի և Իրանի հակամարտությունից կտուժեն ոչ միայն տարածաշրջանի երկրները»․ Պետդեպ
ԱՄՆ-ն կապ է հաստատել մի շարք գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպայում, Չինաստանում և Թուրքիայում՝ որպեսզի նրանք Թեհրանին հորդորեն զերծ մնալ Իսրայելի հետ հարաբերությունների սրացումներից, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք շարունակում ենք անհանգստանալ Մերձավոր Արևելքում էսկալացիայի վտանգով և, մասնավորապես, այն սպառնալիքներով, որոնք Իրանը հնչեցրել է Իսրայելի դեմ վերջին օրերին։ Իսրայելի և Իրանի հակամարտությունից կտուժեն ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ողջ աշխարհը, այդ թվում՝ տնտեսապես»,- ասել է նա։