Քննարկել են տարածաշրջանի մարտահրավերները և անվտանգային խնդիրները. Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Լիտվա
Ապրիլի 11-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:
Կողմերը քննարկել են արտատրածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը: