Այսօր մեր բուհական համակարգը հոգեվարքի մեջ է. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներկայիս բուհական համակարգին ու նախատեսվող «Ակադեմիական քաղաք»–ի վերաբերյալ քննադատությանը:
Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով «Ակադեմիական քաղաք»–ի վերաբերյալ ընդդիմության քննադատությանը:
«Ոչ մեկ չի ասում, թե այսօր մարզից եկող ուսանողը որտե՞ղ է ապրում, ո՞ւր են բուհական հանրակացարանները: Քա՞նի բուհ է այսօր քանի ուսանողի կարողանում ապահովել հանրակացարանով: Թե՞ բուհական կրթությունը ձեզ համար միայն հարուստների տեղ է: Այսօր մեր բուհական համակարգը, կներեք, հոգեվարքի մեջ է, դուք դա չեք նկատո՞ւմ»,–ընդդիմությանը հարցրեց Փաշինյանը:
Վարչապետը մեղադրեց նախորդ իշխանությանը՝ այս առումով անպատասխանատու գործելակերպի մեջ: Նա խոսեց նաև «բակի կանոնները» բուհեր մտցնելու մասին: Փաշինյանը հավելեց, որ սա բուհական համակարգի ոչ ամբողջ, բայց մի զգալի մասի վերաբերյալ է: