Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ
Ազգային ժողովի Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ապրիլի 11-ին հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոյի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:
Ողջունելով հյուրերին` Հռիփսիմե Գրիգորյանն արժեւորել է Շվեդիայի հետ բազմոլորտ համագործակցությունը: Միջխորհրդարանական կապերի խորացման հարցում պատգամավորը կարեւորել է բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ԵՄ շրջանակում հայ-շվեդական համագործակցության ընդլայնմանը:
Բարեկամական խմբի ղեկավարը բարձր է գնահատել Շվեդիայի կառավարության աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Այս համատեքստում Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի կարեւորությունը, որն իրականացվել է Շվեդիայի աջակցությամբ: