Սլովակիան դեմ է ԵՄ-ի Միգրացիոն պայմանագրին
Սլովակիան մերժում է ԵՄ Միգրացիոն պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։
«Սլովակիան միանշանակորեն մերժում է միգրացիոն և ապաստանի տրամադրման եվրոպական նոր քաղաքականությունը՝ այսպես կոչված Միգրացիոն պակտը», - ասել է նա։
Նախարարի խոսքով՝ ԵՄ երկրները պետք է ինքնուրույն որոշեն, թե ինչ կերպ կարող են օգնել փախստականներին։ Բրատիսլավան դեմ է միգրանտներին ընդունելուց հրաժարվելու դեպքում պետությունների համար ֆինանսական փոխհատուցում վճարելու պարտավորության սահմանմանը։