Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան
Մենք չորս գյուղի հարց չենք լուծում, մենք լուծում ենք Հայաստանի հարց, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը ստանալու է սահման»,- նշեց նա՝ հավելելով՝ պետական սահմանից ավելի հուսալի իրավաքաղաքական պայման պարզապես գոյություն չունի։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։
«Որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, թե գայթակղության մեջ են դրել Հայաստանին ու «մենք ինքներս մեր ձեռքով քայքայել ենք մեր երկրի սուվերենությունը»։