Երկու օտարերկրացիներ Կենտրոն վարչական շրջանի տարածքում բնակարանային գողություն են նախապատրաստել
Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ երկու օտարերկրացիներ Կենտրոն վարչական շրջանի տարածքում բնակարանային գողություն են նախապատրաստում։ Նույն օրը՝ ժամը 23.15-ին, Չայկովսկու փողոցում բնակարանային գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել 52 և 40 տարեկան օտարերկրացիները։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Տղամարդիկ կալանավորվել են։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: