Վիետնամում գործարար կինը դատապարտվել է մահապատժի 12 միլիարդ դոլար յուրացնելու համար
Հոշիմին քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել վիետնամական Van Thinh Phat Group ընկերության տնօրենների խորհրդի նախագահին՝ ավելի քան 12 միլիարդ դոլար յուրացնելու համար` գրում է Financial Times-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
68-ամյա Չյոնգ Մի Լանին մեղադրել են կաշառակերության, դրամական միջոցների յուրացման և իշխանության չարաշահման համար։ Նրա դատավարությունը սկսվել էր մարտին:
FT-ն գործարար կնոջ խարդախությունն անվանել է ամենախոշորը Վիետնամի պատմության մեջ: