Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանավորված
Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը։
Դատարանը որոշեց 3 ամսով երկարացնել կալանքի ժամկետը։
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։