19-ամյա զինծառայողի հրազենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինծառայողի հարզենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին News.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) քրեական վարույթ կա հարուցված և հանգամանքները պարզվում են։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ համածառայակիցներ։