Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Սյունիքի մարզ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Սյունիքի մարզ այցելելու մասին։
Այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։ Անվտանգային և մարդասիրական իրավիճակ, Հայաստանի տարածքային ամբողջականություն, Ֆրանսիայի բժշկական օգնություն, ապակենտրոնացված համագործակցություն»,- գրել է դեսպան Դըկոտինյին՝ գրառմանը կից հրապարակելով ՀՀ քարտեզը։