Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականա... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա...

«Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը կառավարության կատարողականի վերաբերյալ․

«Պրն փաշինյան, երեկ պովոդոկի հայերեն համարժեքն էիք փնտրում. դա ԹՈԿ-ն է մանավանդ ձեր խոսքի համատեքստում և դա Հայաստանի և մեր հավաքական ճակատագրի մասին ձեր անձնական, խեղված պատկերացումներն ու վախերն են, ձեր անձնական պարտությունը, որ ԹՈԿ-ի պես պարտադրում եք հայ ժողովրդին՝ կտրելով նրան իր արմատից, հակադրելով պատմական և իրական Հայաստանները:

Բանակցային գործընթացը 0-ական կետից սկսելու ձեր համոզումը ցեղասպանական հանգրվան ունեցավ, ու հիմա դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի պատմական ճակատագիրը փոխելու ձեր փրկչական առաքելությունը ինչ նոր ողբերգության կհանգեցնի: Պառակտեցիք և հակադրեցիք հնարավոր ամեն բան. անգամ Հայաստանը Հայաստանին..

Սիրելի հայրենակիցներ,

Հիմա, երբ պատերազմի սպառնալիքն ավելի քան իրական է, իսկ աշխարհաքաղաքական կենտրոններից երաշխիքները զրոյական, ես խոսելու եմ մեկ՝ ԿԳՄՍ տիրույթներից։

Սա գուցե և ոչ ադեկվատ թվա․ բայց այն երկրի առանցքային ոլորտներից է, որի կառավարման և որոշումների ընդունման որակը, նպատակադրումները և հատկապես մեթոդաբանությունը բնորոշ են առհասարակ երկրի կառավարմանը, իսկ արդյունքներն ու հետևանքներն անդառնալի են ողջ երկրի ապագայի համար։

«Կայուն, ներառական, համընդհանուր բարեկեցություն ապահովող և մասնակցային կրթական համակարգ» այսպիսին է կառավարության ծրագրային խոստումը։

Հաստատումներ, որոնք աղերս չունեն իրականության հետ։

«Մենք դպրոց կառուցել չգիտենք», երեկ հայտարարեց փաշինյանը, համաձայն եմ։ «Դուք նույնիսկ ձեր համար բրենդային դարձրած ասֆալտ փռել չգիտեք», ավելացնում եմ ես։ Եվ այսպիսի իրականության մեջ հավակնում եք «Ակադեմիական քաղաք» կառուցել։

«Մշակվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, մեկնարկել են գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները», փաստում է կատարողականը:

Հարց եմ բարձրացրել՝ անվտանգային կոլապսի, հարաճուն արտաքին պարտքի պայմաններում սա ի՞նչ առաջնահերթություն է, ի՞նչ հիմնավորում է ընկած այդ գաղափարի տակ, ովքե՞ր են պատվիրատուները։

Նախարարը փորձել է հակադարձել:

Օրերս Ակադեմիայի ընդհանուր ժողովն էր։ Բոլոր բանախոսները՝ միաձայն հաստատում էին, որ դա հարկադրանք է, չունի իրավական և գիտական հիմք, բուհական և ակադեմիական համակարգը քանդելու և շենքերի զավթման կործանարար գործընթաց է։

«Սա գիտական մտավորականությանը և ակադեմիան վերացնելու հստակ քայլ է», պնդում էր ձեր քաղաքական թիմի երբեմնի ջատագով ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։

Ակադեմիայի ղեկավարությունը հայտարարում է և համապատասխան որոշումով բանաձևում, որ անցնող հինգ տարիներին ԿԳՄՍ-ին ուղղված բոլոր առաջարկությունները մնացել են անպատասխան՝ ԿԳՄՍ-ի հետ երկխոսություն անհնարինության պատճառով։

Լավ, բա դուք ո՞ւմ հետ եք քննարկել այս ծրագիրը, եթե ընդվզում են բուհերն ու Ակադեմիան։

Միթե կարելի է կաբինետում նստած ինչ-ոչ մեկի հիվանդագին երևակայության արդյունքը պրոյեկտել տասնամյակների ժառանգության վրա, կեղծ և մտացածին հաստատումներով վարկաբեկել և մի ամբողջ բուհական և ակադեմիական համակարգ։

Հիշեցնեմ, որ այս ֆուտուրիստական գործընթացը կեղծ մեկնարկ է ունեցել Աշտարակում՝ փաշինյանի մասնակցությամբ։

Չհիմնավորված համառության, ամենաթողության, գիտական հանրությանն ու Հայ Առաքելական եկեղեցուն արհամարհելու ցցուն օրինակ է նաև 7-րդ դասարանի պատմության դասագիրքը։

Պատմագիտական գրեթե ողջ հանրույթը, հարյուրից ավելի ինստիտուցիոնալ գիտնականներ 150-ից ավելի գիտական անճշտություններ ու խեղաթյուրումներ են փաստում, առաջարկում շրջանառությունից հանել դասագիրքը, որը գրվել է ոչ Հայոց պատմության մասնագետի կողմից և խմբագրվել նրա կնոջ կողմից։

Բայց միևնույն է՝ հենվելով մեկ հեղինակ-մեկ փորձագետ ձևաչափի ու նախօրոք որդեգրված «գնացեք հաշտվեք» վարքագծի վրա, դասագիրքը մնում է շրջանառության մեջ։

Խնդրում եմ աչքս չմտցնել, թե նախկինում էլ են սխալներ եղել և կամ տպագրական գումարներ եք խնայել։

Անցյալում տեղի ունեցած և ոչ մի սխալով չի կարելի արդարացնել ներկան և ամենակարևորը՝ որակի հաշվին խնայողություններն արդարացված չեն։

Եթե չեմ սխալվում այս խոտանը 30 մլն դրամ է արժեցել։ Մեր հարաճուն պարտքում սա գուցե մի կաթիլ է, բայց այդ անիմաստ և անարդյունավետ կաթիլներից է գոյանում սերունդների ուսերին ընկնող 12մլրդ դոլարի շեմը հատող պետական պարքը։

Այս ձախողված գործընթացի համար ոչ միայն որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, այլև ՆՈւՅՆ հեղինակին է վստահվել նաև 8-րդ դասարանի պատմության դասագիրքը։

Սա դասագրքային միակ ականդալը չէ։ Հիշեցնեմ, որ Հանրապետության 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանցիները` հանրակրթության սովորողների գրեթե մեկ քառորդը, ուսումնական տարին սկսեց առանց դասագրքերի։ Այս դասարաններում ներդրվել է ռուսերենի և ֆրանսերենի նոր չափորոշիչ, սակայն նոր դասագրքեր չեն տպագրվել։

Սա կրթական իրավունքի խախտում է, լիազոր մարմնի իրավասությունների և պարտականությունների ձախողում։ Սոցիալական ցանցերը լի են նաև այլ դասագրքերում տեղ գտած վրիպակներով և խայտառակ սխալներով։

Իրավունք ունեմ պնդելու, որ դասագրքաստեղծությամբ զբաղվող «Մասնակցային դպրոց» հիմնադրամն առհասարակ կոմպետենտ չէ և արձանագրվող իրողությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։

Այն, որ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները ընթացել են լուրջ թերացումներով, ականատեսն ենք ամեն օր։ 

Ի դեպ մշակութային հաստատությունների կապիտալ ծախսերի կատարողականը 30 տոկոս է. Սա գուցեև լավ է, եթե հաշվի առնենք, թե ինչ որակով էին փոշիացնելու գումարները:

Կոնֆլիկտային է 2023-ից կիրառվող դպրոցի տնօրենների և վարչական համակարգողի ընտրության նոր կարգը, հստակ չեն զարգացման ծրագրերի գնահատման բնութագրիչները: Մի շարք դպրոցներում տնօրենի գործառույթները կատարում են ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք, ըստ էության, բացարձակ կառավարման հմտություններ չունեն ու դպրոցը վերածում են փորձադաշտի։

ԲՏՃՄ ոլորտում 25% հավելավճարն անգամ չմոտիվացրեց մասնագետների մուտքը դպրոց, և այս պահին դպրոցներում առկա է կադրերի լուրջ սով:

Տարփողվող ատեստացիայի մասին. 3 տարում ատեստավորվել է ուսուցիչների մոտ 10 տոկոսը/3549/, որոնց 6 տոկոսն է 400 000 ստանում՝ ներառյալ հարկերը, 60 տոկոսի աշխատավարձը մինչև 150000 է, 35-ինը՝ մինչև՝ 250 000։ Ատեստացիան գուցե անհրաժեշտ գործիք է մրցակցության տեսանկյունից, բայց, եթե իրապես շահագրգիռ ենք որակյալ մանկավարժական կադրերով, ապա վերատեսության պետք է ենթարկել ուսուցիչների բազային աշխատավարձը։

Բազմաթիվ հարցեր է առաջացնում դպրոցների ֆինանսավորման նոր կարգը. առաջարկվող սուբսիդավորման պայմանագրերով նախատեսված գումարները չեն համապատասխանում ԿԳՄՍ նորմատիվներին և կաթվածահար են անելու դպրոցների բնականոն գործունեությունը։

2018-ին դուք հայտարարում էիք, որ «Մանդատ եք ստացել կրթական համակարգից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երեւույթներն ու շահերը»։ Անհերքելի է Ավինյանի քարոզարշավին մանկավարժական տասնյակ կոլեկտիվների մասնակցությանը, բուհերից ևընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների բացահայտ զտումը։

Որոշներն այս դահլիճում են:

Օրերս երկու ուշագրավ դատական վճիռներ հրապարակվեցին։

Դրանցից մեկով Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի ռեկտորիի ժամանակավոր պաշտոնակատար Դանիթ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։

Մյուսով՝ անվավեր ճանաչվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։

Մոտավոր հաշվարկներով հանրային միջոցներին հասցված վնասը 10մլն ՀՀ դրամ է։

Բայց խնդրի հիմնական էությունը ոչ այնքան նյութական վնասն է, որքան՝ հանրությանն ու պետության վարկանիշին հասցված բարոյական ու իմիջային վնասը։

Հարյուր-երկու հարյուր հազար դրամի անարդյունավետ, ընդ որում չապացուցված, ծախսի համար ընդդիմադիր համայնքապետեր եք տարիներով կեղեքվում քրեակատարողական հիմնարկներում, իսկ տվյալ դեպքում բուհին 7մլնի վնաս հասցրած, բայց իշխանությունների հովանավորյալ Գյուրջինյանը ընտրվում է բուհի ռեկտոր, այն դեպքում, երբ ՀՀ օրենքի համաձայն՝ նախորդ ընտրության արդյունքներն անվավեր չեն ճանաչվել, իսկ ռեկտորի նախորդ ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում։ Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է:

Ես վստահ եմ, վաղ թե ուշ այս հանգամանքը ևս համապատասխան իրավական գնահատական կստանա։

Չեմ կարող չանդրադառնալ նաև «Գոյ» թատրոնի ճակատագրին։ Ինչու, ինչու փակել ուրույն ձեռագիր ու ճանապարհ անցած թատրոնը։

Առանց այն էլ երկիրն ու հասարակությունը հուսալքության մեջ է, ինչու ընդվզումի ու լարվածության նորանոր օջախներ բացել։ Իսկապես, չունեմ պատասխան…

Ըստ էության, բոլշևիկայն անսխալականության բարդույթով հանրային կարծիքն ու ՀՀ օրենքներն արհամարհելը, ՀՀ քաղաքացու արժանապատվության ու վարկի հետ խաղալը, քաղաքական բռնաճնշումները, հանրային ու պետական շահը ոտնակոխ անելը համընդհանուր ձեռագիր է:

Իրականում այնպես էլ չէ, որ հասարակությունը չի տեսնում ու չի գնահատում կառավարող ուժի աղետաբերությունն ու երկրի կոլապսը։

Վերջին մի քանի, հարցումներով երկրում տիրող մթնոլորտի հավաքական գնահատականը տեղավորվում է քաոս, անորոշություն, հուսալքություն, անկառավարելություն բառերի մեջ, և դուք դա շատ լավ դիտեք,, գիտեք նաև, թե ինչպիսին է ձեր իրական վարկանիշը։

Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք»։

Այս թեմայով

Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականա... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan