Եթե որոշվի, որ Փաշինյանը մասնակցելու է Պուտինի երդմնակալությանը, ապա հայտարարություն կարվի. Վահան Կոստանյան
Եթե Նիկոլ Փաշինյանը որոշի մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, հայտարարություն կարվի։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
Նա մեկնաբանությունների համար կոչ արեց դիմել Հայաստանի վարչապետի գրասենյակ։