Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին․ Կոստանյան
Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր վերջին առաջարկների վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը մարտին Ադրբեջանին է փոխանցել իր նոր առաջարկները։
«Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշեց Կոստանյանը։
Փոխնախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ի վերջո որոշում կայացնի և համաձայնի երկու երկրների միջև ձեռք բերված սկզբունքներն արտացոլել խաղաղության պայմանագրի նախագծում։