Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, կան զոհեր
Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով երեք երեխա է զոհվել, 19 մարդ փրկվել է։
Այս մասին հայտնում է Euronews-ը։
Ըստ աղբյուրի՝ 5, 7 և 10 տարեկան աղջիկ երեխաների մարմինները հայտնաբերել է Հունաստանի առափնյա ծառայությունը ՝ Էգեյան ծովի Քիոս կղզու ժայռոտ ափերի մոտ անօրինական միգրանտներով նավակի խորտակումից հետո: Եվս 19 մարդ, այդ թվում ՝ զոհված երեխաների մայրը, փրկվել են։ Հաղորդվում է, որ Թուրքիայից ճանապարհ ընկած նավակում ընդհանուր առմամբ 27 մարդ է եղել։
Մյուս ողջ մնացածների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականի սկզբից Հունաստանի կղզիներում գրանցվել է ավելի քան 11300 ներգաղթյալների ժամանում։