Հունգարիան ևս կես տարով երկարաձգել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը
Հունգարիայի խորհրդարանի անդամները Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված ապրիլի 10-ին վեց ամսով երկարացրել են արտակարգ դրությունը։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Էֆե» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ որոշմանը կողմ է քվեարկել 135 պատգամավոր, դեմ է արտահայտվել 47-ը։
Գործակալությունը հիշեցնում է, որ Հունգարիայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմին են անցել 2016 թվականից։ Այն ժամանակ այն մտցվել էր միգրացիոն ճգնաժամի պատճառով, այնուհետև այն երկարացվել էր COVID-19 համավարակի, իսկ 2022 թվականի մայիսից՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։