Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 89,41 դոլար
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 1 ցենտով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 89,41 դոլարի:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը` նշելով, որ WTI-ի մայիսյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում էժանացել են 7 ցենտով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 85,16 դոլարի։