Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը (EUMA) ապրիլի 10-ին անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում։
Այս մասին գրառում է արվել Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA գրառում է արել) X-ի միկրոբլոգում։
«Առաքելությանը հանձնարարված է մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից և զեկուցել իրավիճակի մասին։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու և Իջևանի առաջնագծի 6 օպերատիվ բազաներից»,- նշված է առաքելության գրառման մեջ։