Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է դատապարտյալներին մոբիլիզացնելու մասին օրինագիծը
Ուկրաինայի գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է դատապարտյալներին մոբիլիզացնելու, ինչպես նաև զորահավաքից խուսափելու համար պատիժը խստացնելու մասին օրինագծերը։ Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը՝ վկայակոչելով «Գոլոս» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։
Դատապարտյալների մոբիլիզացիայի մասին օրինագիծն առաջարկում է ծառայելու հնարավորություն տալ ոչ ծանր հոդվածներով ազատազրկվածներին։
Պատգամավորը հավելել է, որ Գերագույն ռադան նաև առաջին ընթերցմամբ ընդունել է զորահավաքից խուսափելու համար Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարող օրինագիծը։
Զորահավաքից խուսափելու համար կսահմանվի ազատազրկում 5-ից 10 տարի ժամկետով։