«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Աշոտյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություններ են ներկայացրել
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը՝ դատավոր Վահե Դոլմազյանի գլխավորությամբ: Դատական նիստին քննարկվելու է խափանման միջոցի փոփոխության հարցը:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ողջ կազմով Արմեն Աշոտյանին ազատության մեջ տեսնելու համար երաշխավորություն են ստորագրել և ներկայացնում են դրանք դատական նիստի ժամանակ ։
ՀՀԿ փոխնախագահի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ միջնորդել են բոլոր ընդդիմադիր պատգամավորները։
Նրանցից 30-ը եկել են դատարան, մյուս մասը հարգելի պատճառներով գալ չեն կարողացել, սակայն երաշխավորությունները ստորագրված են: