Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը, ինչպես նաև զգուշացնում է Արևմուտքի վտանգավոր դերի մասին, որն այժմ կեղտոտ խաղ է սկսում տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տարածաշրջանում տիրող իրավիճակը։
«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Մենք կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը»,- ասել է նա։
Զախարովան հավելել է, որ ԵՄ-ի ներգրավումը հայ-ադրբեջանական երկխոսությանը միջնորդություն չէ, այլ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձ։
«Այնտեղ մենք չենք խոսում միջնորդության մասին։ Նախ՝ խոսքը իրավիճակը ապակայունացնելու փորձերի մասին է։ Երկրորդ՝ իրավիճակը վերադառնում է տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակաշրջաններին։ Հաջորդ կետը, իհարկե, տեղեկատվություն հավաքելն է ոչ թե ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, այլ տարածաշրջանի երկրների դեմ սեփական նպատակների համար»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։