Իրանի հետ ունեցած մեր հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Արևմուտքի հետ հարաբերություններին․ Փաշինյան
Հայաստանն Արևմուտքի հետ իր հարաբերությունների զարգացումը չի հակադրել, չի հակադրում և չի հակադրի Իրանի հետ իր հարաբերություններին, և Իրանի հետ ունեցած հարաբերություններն էլ չի հակադրում Արևմուտքի հետ հարաբերություններին:
Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
«Տարածաշրջանային քաղաքականության առումով ուզում եմ ընդգծել այն առանձնահատուկ կարևորությունը, որ մենք տածում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ: Պետականության հնագույն ավանդույթներ ունեցող մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ: Ընդ որում՝ Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացումը չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ մեր հարաբերություններին, և Իրանի հետ ունեցած մեր հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Արևմուտքի հետ հարաբերություններին»,-ասաց Փաշինյանը:
Այս բանաձևը վերաբերվում է տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի ռազմավարական ընկալումներին ընդհանրապես: Հայաստանը քաղաքական այս գիծն է որդեգրել: