«Մեր խնդիրները մենք պետք է լուծենք». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր խնդիրների լուծման մեթոդաբանությունը պետք է փոխել և արձանագրել ու ամրացնել գիտակցումը, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք. «Մի պարզ պատճառով, որ դրանք մեր խնդիրներն են։ Սա, ի դեպ, ինքնիշխանության հոգեբանական բանաձևն է, որովհետև ինքնիշխանություն՝ նշանակում է սեփական խնդիրների գիտակցում և դրանց լուծման գնալու պատրաստակամություն։
Հակառակը կապ չունի ինքնիշխանության, պետականության, անկախության հետ։ Հակառակը վասալի, ֆորպոստի տրամաբանությունն է։ Եվ անկախ պետություն ունենալու համար պետք է առաջին հերթին դուրս գանք այս տրամաբանությունից. մեր խնդիրները մենք պետք է լուծենք շատ պարզ, տրիվիալ պատճառով՝ դրանք մեր խնդիրներն են»։