Բայդենն ու Կիսիդան կքննարկեն պաշտպանության, անվտանգության և ԱՄՆ-ի ու Ճապոնիայի զինված ուժերի համակարգման հարցերը
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի օրը երկու երկրների միջև պաշտպանության, անվտանգության և ռազմական համակարգման վերաբերյալ կանեն հայտարարություններ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Արևելյան Ասիայի և Օվկիանիայի գծով ավագ տնօրեն Միրա Ռապ-Հուպերը։
«Ես կնշեմ որոշ ոլորտներ, որոնց վերաբերյալ վաղը մեր ղեկավարներից հայտարարություններ են սպասվում: Նախ, մենք կուժեղացնենք պաշտպանական և անվտանգության համագործակցությունը՝ ապահովելու մեր ուժերի ավելի լավ համակարգումն ու ինտեգրումը՝ ապահովելով, որ դրանք օպտիմալ դիրքավորվեն և կապված լինեն միմյանց հետ», - ասել է Հուպերը:
Նա հավելել է, որ Բայդենն ու Կիսիդան նախատեսում են քննարկել նաև տիեզերքում համագործակցությունը, ներառյալ մարդուն Լուսին վերադարձնելու ծրագիրը։