Եվրոպայի խորհուրդը ապրիլի 11-ին կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթը
Եվրոպայի խորհուրդը ապրիլի 11-ին կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու՝ Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը։
Այն ներառում է Եվրոպայի խորհրդի վեց ծրագիր, որոնց նպատակն է պաշտպանել տուժած բնակչության իրավունքները:
«Ակնկալվում է, որ միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Միգրացիայի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Բեսթը։ Փաթեթի նպատակների և ակնկալվող արդյունքների համառոտ նկարագիրը կներկայացնի Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը։