Վրաստանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին
2024 թվականի ապրիլի 9-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հարգանքի տուրք է մատուցել 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին, հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
Դեսպանը ծաղիկներ է խոնարհել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց` Ռուսթավելիի պողոտայում տեղադրված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին:
Թբիլիսիի ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 34 տարի: 1989-ի այդ օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է: