Greek Diplomatic Life ամսագիրն անդրադարձել է Հայաստանի վարչապետի՝ Աթենք կատարած աշխատանքային այցին
Greek Diplomatic Life ամսագրի մարտին լույս տեսած համարում հրապարակվել է ծավալուն հոդված՝ նվիրված փետրվարի 27-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աթենք կատարած աշխատանքային այցին և հանդիպումներին։ Հոդվածը վերնագրված է «Հունաստանը և Հայաստանն ընդլայնում են իրենց համագործակցությունը»: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
Նույն համարում է տպագրվել է նաև ընդարձակ նյութ մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի Հայաստան կատարած պաշտոնական այցի և հանդիպումների վերաբերյալ։
Greek Diplomatic Life անգլալեզու տպագիր ամսագիրը լույս է տեսնում 1978 թվականից և ներկայացնում է ամսվա կարևորագույն դիվանագիտական, մշակութային, տնտեսական և հասարակական իրադարձությունները Հունաստանում։ Այն տարածվում է Հունաստանի պետական հաստատություններում, գիտահետազոտական կառույցներում, նաև դիվանագիտական կորպուսի շրջանակներում։