ՄԱԿ-ը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում՝ հարգելով երկրի տարածքային ամբողջականությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի՝ հարգելով տարածքային ամբողջականության սկզբունքը։
Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է հակամարտության ավարտը տեսնել ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա և հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», -ասել է Դյուժարիկը։