Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռուսական ակտիվների փոխանցման գործում առաջընթացի մասին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները փոխանցելու հարցում զգալի առաջընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Քեմերոնն այդ մասին հայտնել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամլո ասուլիսում։
«Մենք գիտենք, որ ուկրաինացիներին գումար է պետք ռուսական սառեցված ինքնիշխան ակտիվների տեսքով: Մենք զգալի առաջընթաց ենք գրանցում համաձայնեցված հիմունքներով այդ միջոցներին հասանելիություն ստանալու հարցում, ինչը, կարծում եմ, կկարողանանք ներկայացնել «Մեծ Յոթնյակի» գագաթաժողովում»,- ասել է բրիտանացի նախարարը։