Խորենացու փողոցում բարդին կոտրվել է և մի մասով ընկել էլեկտրական լարերի վրա
Ապրիլի 9-ին՝ ժամը 15:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ավտոճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պոկված ծառի մի մասը ընկել է էլեկտրական լարերի վրա, իսկ մյուս մասը հայտնվել երթևեկելի հատվածում և խոչընդոտում է երթևեկությանը։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մասնատել են ծառի ճյուղերը և փրկարարների հետ հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։