Իռլանդիան նոր ղեկավար ունի՝ ամենաերիտասարդը երկրի պատմության ընթացքում
Իռլանդիայի խորհրդարանը Սայմոն Հարիսին նշանակել է երկրի հաջորդ վարչապետ։ 37 տարեկան Հարիսն Իռլանդիայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ ղեկավարն է, հաղորդում է BBC-ն։
Սայմոն Հարիսն Իռլանդիայի ղեկավարի պաշտոնում նշանակվել է վարչապետ Լեո Վարադկարի պաշտոնական հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։
Խորհրդարանում քվեարկությունից հետո նորընտիր վարչապետը մեկնել է երկրի նախագահ Մայքլ Դենիել Հիգինսի հետ հանդիպման՝ պաշտոնապես վարչապետի պաշտոնը ստանձնելու համար։
Սայմոն Հարիսի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ՝ 69։
Նախկին վարչապետ Լեո Վարադկարն իր պաշտոնաթողության մասին անակնկալ կերպով հայտարարել էր մարտին։