Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքները հանձնելու մասին Մայր Աթոռի հայտարարությունը սուտ է. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքները հանձնելու մասին Մայր Աթոռի հայտարարությանը՝ նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում:
«Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքները հանձնելու մասին Մայր Աթոռի հայտարարությունը սուտ է, ակնհայտ կեղծիք։ Կաթողիկոսի կուսակցությունից մանիպուլյատիվ հայտարարություններ են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը։
Ցավում եմ, որ այս ծանր ժամանակաշրջանում սեփական ժողովրդին հուսադրելու ու առաջնորդելու փոխարեն հոգևոր հայրերը ստանձնել են սեփական ժողովրդին ահաբեկելու ու մոլորեցնելու ուղին՝ ակնհայտ քաղաքական նպատակներով ապատեղեկատվություն տարածելով։
Այն տարածքները, որոնց մասին բարձրաձայնում է Ադրբեջանը, դե յուրե Հայաստանի տարածքում չեն և չեն եղել:
Հայաստանի տարածքից ոչ ոք իրավունք չունի և չի կարող անգամ 1 մետր հանձնել կամ զիջել այլ պետության։
Տավուշի մարզից տարածքներ հանձնելու կամ զիջելու մասին բոլոր հայտարարությունները կեղծ են, իսկ այդ հայտարարություն տարածողները Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշելու նպատակ են հետապնդում, քանզի Հայաստանը տարածքային նկրտումներ չունի այլ պետություններից»,- գրել է Չախոյանը։