Կարող է ինչ-որ պահի հրաժարենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ:
Այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,-ասաց Սիմոնյանը:
Նա վստահեցրեց՝ ՀՀ տարածքից՝ Տավուշի կամ այլ մարզից որևիցե մաս զիջելու հարց քննարկման ենթակա չէ: