Գերմանիայում կանցկացվի ոչ ալկոհոլային գինու առաջին փառատոնը
Ամեն գարուն Բավարիայի հյուսիսում գտնվող Պետերշտիռնում անցկացվում է տեղական գինեգործների ավանդական տոնը, բայց այս տարի այնտեղ խոստանում են աննախադեպ մի բան. առաջին անգամ այցելուներին հրավիրում են ոչ ալկոհոլային գինու փառատոնի: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի (DW) ռուսական ծառայությունը:
Հիմնական ավանդական միջոցառումը՝ գինու փառատոնը, կանցկացվի մայիսի 10-ից մինչև 13-ը։ Մայիսի 9-ին կանցկացվի փորձնական մինի-տոն՝ ոչ ալկոհոլային գինիների և տեղական խոհանոցի ճաշատեսակների, ինչպես նաև ալկոհոլ չպարունակող բազմաթիվ այլ խմիչքների համտեսմամբ։
Ըստ DW-ի՝ գաղափարն այն է, որ նրանք, ովքեր կցանկանային զգալ տոնական մթնոլորտը, բայց միևնույն ժամանակ ձգտում են սթափ ժամանցի, ունենան արժանի այլընտրանք: