ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում քննարկմանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականությունը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում կլոր-սեղան քննարկում է անցկացրել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարությունում: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Քննարկմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը, ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մանրամասները և պատասխանել ներկաների հարցերին: