Սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու վերաբերյալ վերջնական որոշում չկա. Մհեր Գրիգորյան
Սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու վերաբերյալ վերջնական որոշում չկա, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հարցերը դեռ քննարկման փուլում են, որոշում դեռ չկա»,- նշեց նա:
Մհեր Գրիգորյանն ասաց, թե մինչև կարևորագույն սկզբունքների շուրջ վերջնական որոշում չլինի` սահմանազաման գործընթացը սկսել չեն կարող:
«Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում կարող է լինել այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի»,- նշեց ՀՀ փոխվարչապետը: