Հակամարտության կարգավորման ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է. Պետդեպ
Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ճանապարհն, ի վերջո, բանակցությունների սեղանի շուրջ է։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կվերսկսվի Վաշինգտոնում հանդիպումների գործընթացը անցած հանգստյան օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ֆոնին:
«Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Այս հակամարտության լուծման ճանապարհը, ի վերջո, բանակցությունների սեղանի շուրջ է։ Երբ պետքարտուղարը շփվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հստակ հասկացրել է, որ երկու կողմերի միջև երկխոսություն է անհրաժեշտ: Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այդ երկխոսությանը նպաստելու գործում և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում որևէ կոնկրետ առաջիկա հանդիպումների անոնս անել»,-հայտարարել Է Միլլերը։