Ղազախստանում ավելի քան 85 000 մարդ է տարհանվել հորձանքների պատճառով
Ղազախ փրկարարներն ավելի քան 85 000 մարդու են տարհանել մի շարք բնակավայրերից հորձանքների պատճառով։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ռազմական զորամասերի կոմիտեի ավագ սպա Սայպաշ Երասիլին։
«Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները փրկել և տարհանել են ավելի քան 85 000 մարդու, որոնցից մոտ 30 000-ը՝ երեխաներ: Ժամանակավոր կացարաններում կա 8349 մարդ, որոնցից 3809-ը՝ երեխաներ», - ասել է նա ճեպազրույցում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու տեղական գործադիր մարմինները պոմպահանել են ավելի քան 8 մլն խմ. մ հալված ջուր:
Հորձանքների պատճառով տեղական մասշտաբի արտակարգ իրավիճակի ռեժիմը պահպանվում է երկրի 9 տարածաշրջաններում։ Վթարային-փրկարարական աշխատանքներում ներգրավվել է մոտ 16 000 մարդ և ավելի քան 2500 միավոր տեխնիկա: