Աննա Հակոբյանը մասնակցել է Ազգային ժողովի և Կոմիտասի անվան քառյակի կազմակերպած տոնական համերգին (տեսանյութ)
Ապրիլի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անվկացվել է ՀՀ Ազգային ժողովի և Կոմիտասի անվան ազգային քառյակի կազմակերպած համերգը, որին ներկա է եղել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Համերգը տոնական էր՝ նվիրված կանանց միամսյակին: Հյուրերի շարքում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ նախագահի տիկին Մարիամ Մարգարյանը և այլ պաշտոնակատար կանայք: Տոնական համերգին հրավիրված էին նաև երաժշտական ուսումնական հաստատությունների կին մանկավարժներ` Հայաստանի բոլոր մարզերից:
Մինչև տոնական համերգի մեկնարկը ցուցադրվել է վավերագրական ֆիլմ, որը պատմել է Կոմիտասի անվան ազգային քառյակի ստեղծման, անցած ճանապարհի, ձեռքբերումների մասին: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնչել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո։