«Հրապարակ». Փաշինյանները որտեղ են նշել Մայրության եւ գեղեցկության տոնը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանների ընտանիքն ապրիլի 6-7-ին որոշել է Մայրության եւ գեղեցկության տոնը նշել Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստի գոտում:
Տեղեկացանք, որ նախապես մի մեծ պատվիրակություն է մեկնել Ենոքավան` հիմնականում Փաշինյանի թիկնազորը, ապա նրանցից հետո՝ ղեկավարությունը: «Ապագա ռեզորթ»-ում երկու օր պահել, կերակրել, զբաղեցրել են այս խմբին` իրենց հաշվին: Եվ սա առաջին դեպքը չէ:
Եթե հանգստավայրի սեփականատերերը շոյվում եւ ուրախանում են այս այցելություններից, որովհետեւ սա նաեւ որոշակի արտոնություններ ու վերեւներին մոտ լինելու հնարավորություն է նրանց համար, ապա ռեզորթի շարքային աշխատակիցները, որոնք ստիպված են սպասարկել այս «ձրիակերներին», միայն տհաճություն են ապրում եւ ամեն տեղ բողոքում այս արշավանքներից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: