Չինաստանը կողմ է ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցելուն
Չինաստանը կողմ է հանդես եկել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելուն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դայ Բինը գլխավոր ասամբլեայի նիստում։
Ապրիլի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին միանալու դիմումը։ Երկիրն այժմ դիտորդի կարգավիճակ ունի։
«Չինաստանն աջակցում է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու հարցում: Պաղեստինը խնդրել է Անվտանգության խորհրդին վերսկսել իր դիմումի քննարկումը: Չինաստանն աջակցում է Անվտանգության խորհրդի արագ գործողություններին այս հարցում»,- ասել է Դայ Բինը: