Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ խոսել է անվտանգային հարցերի մասին:
«Երբ անվտանգություն ենք ասում, առաջինը միանգամից ասում ենք բանակ, բայց բանակ պետք է վերջինն ասենք, որովհետև եթե բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է` վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել է, ու գործը բանակինն է: Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք։ Մեր լեգիմիտության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- նշել է նա: