Լավագույն խաղացողների ժամանակը եկել է, և ես պատրաստ եմ․ Մբապեն՝ Բարսայի հետ դիմակայության մասին
Կիլիան Մբապեն խոսել է իր տրամադրության մասին «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումներից առաջ:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում թիմերի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին՝ Փարիզում։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին՝ Բարսելոնայում։
«Լավագույն խաղացողների ժամանակը եկել է, և ես պատրաստ եմ դրան։
Ինչպես միշտ, ես չեմ պատրաստվում թաքնվել»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ ասել է ֆրանսիացի հարձակվողը Téléfoot-ին: