Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրի սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման նահանգի Շահդադ քաղաքից 24 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: