Նիհարելու համար խորհուրդ է տրվում քնել 7-8 ժամից ոչ պակաս
Եթե օրվա մեջ դուք քնում եք 7-8 ժամից պակաս, ապա նիհարելու համար անհրաժեշտ չէ դիմել տարատեսակ դիետաների և մարզասրահի օգնությանը։ Քնի պակասը հանգեցնում է ավելորդ քաշի ավելացմանը և բարձրացնում է քաղցի զգացումը։
Քնի պակասը հանգեցնում է հորմոնալ հավասարակշռության խանգարմանը, որի հետևանքով օրգանիզմը ավելի քիչ է առաջացնում լեպտին հորմոնը, որը հագեցնում է քաղցը և ավելի շատ է առաջացնում գրելին հորմոնը, որը ավելացնում է քաղցի զգացողությունը։ Դրա արդյունքում մարդն անընդհատ զգում է քաղց, առանց հասկանալու էական պատճառը։ Այդ պատճառով նիհարելու համար խորհուրդ է տրվում քնել 7-8 ժամից ոչ պակաս։